Կարևոր իրադարձություններ

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

10 Հուլիս, 2023 11:57
Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում տեղեկացվածության բարձրացման և շահառուների թվի մեծացման նպատակով գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։ Այն հասանելի է irazekum.am հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից իրազեկման հարթակում ներառված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետաջակցության բոլոր ծրագրերի՝

բովանդակությանը,

դիմելու կարգին,

անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։

Բաժանորդագրվելով Irazekum հարթակին՝ քաղաքացին ինքնաշխատ եղանակով կտեղեկացվի իրեն հետաքրքրող ոլորտներում նոր ծրագրերի ի հայտ գալու կամ գործող ծրագրերում պայմանների բարելավման մասին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին