Կարևոր իրադարձություններ

Դաժան վերաբերմունքի համար Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել

26 Օգոստոս, 2024 13:55
Դաժան վերաբերմունքի համար Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել

2024թ. օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաղորդում է ստացվել՝ մանկահասակ երեխաների նկատմամբ ՊՈԱԿ-ի դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ:

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել քրեական վարույթի շրջանակներում քննության ենթակա մի շարք հանգամանքներ, ինչի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված հաստատության դայակը և բուժքույրը, ստանձնած լինելով «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի՝ իրենցից կախվածության մեջ գտնվող անչափահաս երեխաների կյանքին և առողջությանը բարեխղճորեն վերաբերվելու պարտականությունվերջիններիս պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Մասնավորապես՝ նշված անձինք իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիսօգտվելով այն հանգամանքիցոր երեխաներն իրենց անօգնական վիճակով, այն է՝ հիվանդությանտարիքիֆիզիկապես թույլ լինելու և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված չեն կարող պաշտպանել իրենցիրենց հերթափոխի ընթացքում՝ 2024 թվականի մարտի 7-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածումբուժքույրը՝ նաև օգոստոսի 11-ին, 7-10 տարեկան երեխաների նկատմամբ, ովքեր ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ», դրսևորել են հանցավոր վարքագիծխմբի երեխաների ներկայությամբ կոպիտ վերաբերմունք են դրսևորել երեխաների նկատմամբ, ձեռքերով, նաև ոտքով հարվածել են նրանցհրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել,  կոպիտ կերպով գցել են խաղահրապարակի՝ մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը՝ այդ կերպ երեխաներից մի քանիսին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՊՈԱԿ-ի հիշյալ աշխատակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, և նրանց ներկայացվել է մեղադրանք:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Դիտել ավելին