«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում:
Նոր գույք, ժամանակակից բուժսարքավորումներ և թարմացվող լաբորատորիա. բուժառուների համար առաջնային բուժսպասարկման կենտրոնները չեն զիջում մասնավոր կլինիկաներին:
Առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը համայնքի գերակա խնդիրներից է: 2023 թվականին «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով 4 բուժհաստատությունների հիմնանորոգման համար հատկացվել է 1,2 մլրդ դրամ:
Իսկ արդեն 2024 թվականի ծրագրով վերանորոգվելու են հետևյալ 6 բուժհաստատությունները՝
Երևանի «Արշակունյանց» ԱԿ,
Երևանի «Նոր Նորք» ԱԿ,
Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ԱԿ,
Երևանի «Կարմիր բլուր» ԱԿ,
Երևանի «Սարի թաղ» ԱԿ,
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ: