Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր այլ ուղիներ

25 Հոկտեմբեր, 2024 15:08
Քննարկվել են կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր այլ ուղիներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին, նստավայրը՝ Մոսկվա։ 

Նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեության լայն շրջանակը, ոլորտի, հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն, իրականացվող ծրագրերն ու ձեռքբերումները, ընդգծել երկրում մարդկային ռեսուրսի՝ մասնավորապես մեծաթիվ ինժեներների առկայության առավելությունը: 

Մանթաշյանն անդրադարձել է արհեստական բանականության (AI)՝ կրթության և առողջապահության ոլորտում կիրառման հայաստանյան ձեռքբերումներին, այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությանը: 

Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն իր հերթին ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի հետ տարվող աշխատանքները, Գանայի՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների կիրառման շրջանակներում թվայնացման ոլորտում գրանցած հաջողությունները և Հայաստանի հետ հնարավոր համագործակցությունը:

Քննարկվել են նաև կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր այլ ուղիներ:

Լրահոս

Դիտել ավելին