Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար դեկտեմբերի 9-ին անցկացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունենալու հիմքով խտրականության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց։
Ողջույնի խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Տաթև Թովմասյանը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանը։
Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
ՄԻԱՎ, ՀՌՎ բուժման նորարարական մոտեցումները և կանխարգելման ռազմավարությունները,
ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խարանը և խտրականությունը,
ՄԻԱՎ-ի ոլորտի իրավակարգավորումները, օրենսդրական և գործնական բացերը,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման շրջանակներում արձանագրված խնդիրները։
Դասընթացի նպատակն էր ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց իրավունքների վերաբերյալ՝ ապահովելու համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության դեմ Պաշտպանի աշխատակազմի արդյունավետ պայքարը։
Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ–ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Իրական աշխարհ, Իրական մարդիկ» հասարակական կազմակերպության կողմից։