Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին՝ ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ նախկին ազատամարտիկ է և «Եռաբլուր»-ից 100 մետր վերև, աջի կողմում բան է թողնում, տեղեկցնում է ՀՀ ոստիկանությունը։ Մեկնած օպերատիվ խումբը «Եռաբլուր» հուշահամալիրի մուտքից 150 մետր հեռավորության վրա, ծառի տակ հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է պայթուցիչ, «Ջ-1» տիպի նռնակ, ծխագլանակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 90 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվել է հետաքննություն: