Կարևոր իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Աղալարը, մեղսունակ է ճանաչվել

06 Նոյեմբեր, 2015 10:51
Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Աղալարը, մեղսունակ է ճանաչվել

Armtimes.com-ը գրում է. 

Սույն թվականի մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին երեկ, ի պատասխան մեր հարցին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի (Աղալար մականունով հայտնի) պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ այժմ ծանոթանում են գործի նյութերին եւ հնարավոր է հանդես գան միջնորդությամբ:

Մեր հարցին, թե Սեյրան Խաչատրյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը պատրա՞ստ է, Մելքոնյանը պատասխանեց, որ եզրակացությունը ստացվել է, փորձաքննության արդյուքներով Սեյրան Խաչատրյանը մեղսունակ է ճանաչվել:

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին