Shamshyan.com-ը գրում է. Այսօր` նոյեմբերի 11-ին, Վայոց Ձորի մարզի Եցեգնաձոր-Վայք ավտոճանապարհին կարող ես հանդիպել նոր ստեղծվող աղբի բուրգի:
Անհայտ անձը կամ անձինք նշված հատվածում լցրել են մեծ քանակի կենցաղային աղբ և այդ հատվածում ամբողջովին տիրում է գարշահոտություն:
Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Վայքից Եղեգնաձոր ամեն օր վաղ առավոտյան այցելում է աշխատանքի և երեկոյան վերադառնում տուն: Մի՞ թե մարզպետը չի նկատում, որ հենց գլխավոր ճանապարհին ստեղծվում է աղբի բուրգը` ինչը վտանգավոր և հղի է այն հանգամանքով, որ այդ հատվածը կարող է դառնալ խոլերայի օջախ:
Ավելին՝ այստեղ