Գերմանիայում իջեցվել են կառավարական հաստատությունների շենքերի դրոշները՝ Փարիզում իրականացված ահաբեկչությունների հետ կապված: Համապատասխան հանձնարարականը տվել է ԳԴՀ ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը՝ գրում է tass.ru-ն:
«Դա արվել է ի նշան Ֆրանսիայի ժողովրդի հետ համերաշխության և ցավակցության»,- նշել է նախարարը:
Թոմաս դե Մեզյերը նոյեմբերի 14-ին Բեռլինում անվտանգության աշխատակիցների հետ խորհրդակցություն կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Փարիզի իրադարձությունների հնարավոր հետևանքների ազդեցությունը երկրի իրավիճակի վրա: