Կարևոր իրադարձություններ

TOON EXPO MOSCOW 2025. Ներդրումային գույքի լավագույն առաջարկները

31 Մարտ, 2025 18:00
TOON EXPO MOSCOW 2025. Ներդրումային գույքի լավագույն առաջարկները

Մեր ընկերությունը շատ վաղուց ուներ միտք՝ ընդլայնելու իր սահմանները: Այս մասին TOON EXPO-ի ասուլիսի ընթացքում ասաց Big projects ընկերության համահիմնադիր Դիաննա Հարոյանը: 

Այս տարի առաջին անգամ իրականացվող TOON EXPO MOSCOW 2025-ը պրեմիում դասի անշարժ գույքի ցուցահանդես-վաճառք է, որտեղ ներկայացված են լինելու ներդրումային գույքեր Հայաստանից, Ռուսաստանից և ամբողջ աշխարհից։

Առաջատար կառուցապատողներ, անշարժ գույքի գործակալություններ և ներդրումային ընկերություններ կներկայացնեն բացառիկ առաջարկներ՝ հատուկ պայմաններով։

Ցուցահանդեսը թիրախավորում է ՌԴ-ում ապրող հայերին, որոնք պատրաստվում են ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում և ՌԴ ում ապրող ներդրողներին՝ որոնք կարող ենք ուղղել իրենց ներդրումները ՀՀ՝ ձեռք բերելով Հայաստանում առաջարկվող ներդրումային գույքերը։

Ավելի քան 50 ընկերություն տարբեր երկրներից՝ Անշարժ գույքի գործակալություններ – լավագույն առաջարկները ոլորտի մասնագետներից, Բանկային ոլորտ – շահավետ ներդրումային ծրագրեր և հիփոթեքային լուծումներ, Պրեմիում անշարժ գույք – բացառիկ նախագծեր Հայաստանում, Ռուսաստանում և արտերկրում:

Ի՞նչ է սպասվում այցելուներին. հատուկ առաջարկներ կառուցապատողներից և գործակալություններից, Արդյունավետ B2B հնարավորություններ – գործնական հանդիպումներ, Փակ շնորհանդեսներ և հանդիպումներ հիմնական ներդրողների հետ:

Մոսկովյան ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, մասնակցության հայտ ներկայացնողներ արդեն իսկ կան: Ընդհանուր տեղերի 70  տոկոսը զբաղված է: 

TOON EXPO MOSCOW 2025-ի  թիրախում Մոսկվայում ապրող հայերն են, սակայն այն լավ հնարավորություն է նաև Ռուսաստանի ներդրողների համար: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ոչ միայն կառուցապատողները, այլև բանկերն ու գույք ձեռք բերելու համար անհրաժեշտ գործիքակազմը:

Big Projects-ի ուսումնասիրությունները և կառուցապատողների ու անշարժ գույքի գործակալությունների տվյալները վկայում են, որ սփյուռքի մեր հայրենակիցները հետաքրքրված են անշարժ գույքի ձեռքբերմամբ ՀՀ-ում և հենց այս տարի TOON EXPO-ի աշխարհագրական սահմանների ընդլայնումն արդեն ժամանակի հրամայականն է։

Կառուցապատողներին իսկապես պետք են նոր շուկաներ այժմ։ Եվ բանկերը նույնպես սկսել են առաջարկել պրոդուկտներ՝ հենց սփյուռքում ապրող և ՀՀ-ում անշարժ գույքի ձեռբերմամբ հետաքրքրված անձնաց համար։ TOON EXPO YEREVAN 2025-ի նախապատրաստական աշխատանքները սկսված են, քանի որ այն վերադառնում է՝ էլ՛ ավելի մասշտաբային և զարմացնող ծավալներով։

Այցելուներն ու մասնակիցներն ունեն հնարավորություն միանգամից, տետ-ա-տետ ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների՝ հետևյալ ոլորտներից՝ կառուցապատում, անշարժ գույքի գործակալություն, բանկային համակարգ, ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում:

2025 թվականի համար ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերությունը պլանավորում է 3 TOON EXPO` TOON EXPO MOSCOW 2025` հունիսի 27-ից 29-ը, TOON EXPO YEREVAN 2025` սեպտեմբերի 5-ից 7-ը և TOON EXPO LOS ANGELES 2025` նոյեմբերի 23-ից 25-ը։

Լրահոս

Դիտել ավելին