Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Վեց ժամ՝ հանուն ոչնչի. Անդրանիկ Քոչարյանին հրահանգված է եղել չխոսել

01 Ապրիլ, 2025 08:41
«Հրապարակ». Վեց ժամ՝ հանուն ոչնչի. Անդրանիկ Քոչարյանին հրահանգված է եղել չխոսել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ փակ քննարկումը երեկ տեւել է մոտ 6 ժամ, անցել է նյարդային, լարված մթնոլորտում:

Վարել է ԱԺ նախագահը, նրա կողքին նստած է եղել Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որին, ըստ ներկաների, հրահանգված է եղել չխոսել:

Նա մի փորձ է արել խոսելու՝ բորբոքելով ծնողների զայրույթը, ԱԺ նախագահն արագ լռեցրել է նրան: Ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը եւ այլք:

Քննարկումը տեղ-տեղ անկառավարելի է դարձել, ծնողները վրդովվել են պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկումից, որ էմոցիաներին պետք չէ տրվել` ճանաչված մասունքները վերցրեք:

Ծնողները բղավել են, որ չեն ընդունելու, Նազարյանը լքել է դահլիճը, մի քանիսը հետեւից դուրս են եկել` հաշիվ մաքրելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին