Կարևոր իրադարձություններ

Որքան են կազմել պետական բյուջեի եկամուտները

31 Մարտ, 2025 19:45
Որքան են կազմել պետական բյուջեի եկամուտները

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2 %-ով կամ 68.7 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 0.3 %-ով կամ 913.5 մլն դրամով:

2025 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 71.6 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.8 մլրդ դրամի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/4klE93p:

Լրահոս

Դիտել ավելին