Կարևոր իրադարձություններ

Երևանում էլեկտրասյունը կոտրվել է և կախվել ճանապարհի երթևեկելի գոտում

31 Մարտ, 2025 20:00
Երևանում էլեկտրասյունը կոտրվել է և կախվել ճանապարհի երթևեկելի գոտում

Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 150 հասցեի հարևանությամբ երկաթե էլեկտրասյունը հիմքից կոտրվել և կախվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում:

Էլեկտրասյունը  չի ընկել այդ պահին նշված վայրով անցնող տրոլեյբուսի վրա, քանի որ էլեկտրալարերը պահել են: 
 

Լրահոս

Դիտել ավելին