Մարտի 31-ին Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Կիև են ժամանել խորհրդարանների ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից: Մայրաքաղաք են ժամանել Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Շվեդիայի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները»,- սոցցանցի իր էջում հայտնում է նա:
Ստեֆանչուկը չի հայտնել քաղաքական գործիչների այցի պատճառը։