Կարևոր իրադարձություններ

Կայա Կալլասը կոչ է արել Ուկրաինայում հրադադարի համար հստակ ժամկետ սահմանել

31 Մարտ, 2025 22:00
Կայա Կալլասը կոչ է արել Ուկրաինայում հրադադարի համար հստակ ժամկետ սահմանել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կոչ է արել հստակ ժամկետ սահմանել Ուկրաինայում հրադադարի համար՝ մեղադրելով Ռուսաստանին գործընթացը ձգձգելու մեջ:

«Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հետաձգման մարտավարությունը, պետք է ընդառաջ գնա և, ինչպես Ուկրաինան, համաձայնի կրակի անհապաղ դադարեցմանը, առանց նախապայմանների:

Մեզ անհրաժեշտ է առաջընթաց որոշակի ժամկետում», - գրել է Կալլասը X-ում G5-ի (Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Լեհաստան) արտգործնախարարների Մադրիդում կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ:

Լրահոս

Դիտել ավելին