Կարևոր իրադարձություններ

Թրամփը դժգոհ է Ուկրաինայի հակամարտության կողմերից

31 Մարտ, 2025 23:15
Թրամփը դժգոհ է Ուկրաինայի հակամարտության կողմերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել ուկրաինական հակամարտության երկու կողմերի հայտարարություններից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախագահն աներևակայելի ջանասիրությամբ աշխատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիր ունենալու համար:

Եվ նա արտահայտել է իր հիասթափությունը այս հակամարտության երկու կողմերի առաջնորդների կողմից հնչող արտահայտությունների առնչությամբ։

Նա խոսել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա այս հակամարտությունը դադարեցնելու համար: Նա շարունակում է քրտնաջան աշխատել դա անելու համար: Եվ մեր թիմերը շարունակում են փոխգործակցությունը»,- նշել է Լևիթը:

Լրահոս

Դիտել ավելին