Ատամի ցավազրկումը տան պայմաններում
1. Ամենահայտնի միջոցը ցավազրկող հաբերն են. անալգին, նուրոֆեն, իբուպրոֆեն, ասպիրին և նույնիսկ սպազմալգոն:
2. Օգնում է նաև վալոկորդինով թրջոցը: Այն պետք է դնել ցավացող ատամի վրա:
3. Բերանը ողողել սոդայի լուծույթով (1 բաժակ գոլ ջրի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ սոդա և կարելի է ավելացնել նաև մեկ կաթիլ յոդ):
4. Լավ է օգնում նաև սխտորա-սոխային թրջոցը: Վերցնել հավասար քանակությամբ սոխ, սխտոր և աղ, բոլորը լավ մանրացնել և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Այս զանգվածից դնել տամպոնի վրա և տեղադրել ցավացող ատամին:
5. Ականջի մերսում: Հարկավոր է մերսել այն ականջը, որ կողմում ցավում է ատամը: Եթե ցավում է աջ կողմի ատամը, ապա անհրաժեշտ է մեծ և միջին մատների օգնությամբ մերսէլ աջ ականջի բլթակը կամ ականջի վերևը: Մերսումը տևում է մոտ 5-10 րոպե:
6. Ձեռքերի մերսում: Հարկավոր է մերսել հիվանդ ատամի հակառակ կողմի ձեռքի մեծ մատի և ցուցամատի միջև, շրջանաձև շարժումներով: Եթե ցավում է աջ կողմի ատամը, ապա անհրաժեշտ է մերսել ձախ ձեռքը: Մերսել մոտ 5-10 րոպե:
7. Ցավը կարելի է մեղմել նաև ատամին դնելով սառնախցիկում սառեցված ճարպը, սակայն արդյունքը ժամանակավոր բնույթ է կրում:
8. Դեղատներում վաճառվում է նաև ատամի կաթիլներ: Այն կարելի է օգտագործել նույնիսկ հղի ժամանակ:
9. Եղևնու յուղ: Քսել բամբակի վրա և բոլոր կողմերից սեղմել ատամին:
10. Լավ է օգնում նաև վալիդոլը: Հաբը փշրել և խառնել այնքան տաք ջուր, որ ստացվի թթվասերի խտության զանգված և դնել ցավացող ատամին: