Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Փաշինյանը նոր որոշում ունի

03 Մայիս, 2025 09:51
«Հրապարակ». Փաշինյանը նոր որոշում ունի

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Արմեն Դանիելյանի ազատվելուց հետո գրել էինք, որ նրան այդ պաշտոնում փոխարինողի համար դիտարկվում է նրա տեղակալի` Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը։

Տեղեկացանք, որ որոշումն արդեն կայացվել է` Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, նրան գործուղել էր կառույց` իբրեւ իր աչք ու ականջ, Արմեն Դանիելյանի նշանակման պահից, որին անգամ Արայիկ Հարությունյանի հովանավորությունը չփրկեց։ 2020-2021թթ. Պետրոսյանը եղել է վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, դրանից առաջ աշխատել է ԱԱԾ-ում։

Լուրեր կան, որ հենց նա է Փաշինյանին զեկուցել կառույցում կատարվող յուրաքանչյուր կասկածելի քայլի մասին եւ հասել պետի պաշտոնանկությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին