Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով

30 Ապրիլ, 2025 09:10
«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանի վերսկսած գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն եւ հարցաքննվեն ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նախկինում դատավոր Վահե Դոլմազյանը մերժել էր նրանց հարցաքննելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն, սակայն հիմա իրավիճակ է փոխվել։

Բանն այն է, որ մինչ այդ դատարանը նպատակահարմար չգտավ հարցաքննելու նախկին դատավոր, ներկայումս ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, սակայն գործը վերսկսելու որոշումից հետո նա հրավիրվեց դատարան եւ հարցաքննվեց։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին