Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

30 Ապրիլ, 2025 09:40
«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկու ամիս առաջ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատման դիմում ներկայացրեց: Նրա հեռանալու մասին լուրերը ավելի վաղ շրջանառվում էին` մոտ մեկ տարի շարունակ։ Պատճառն, ըստ հավաստի տեղեկությունների, միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումն էր, ինչին Կիրակոսյանը դեմ էր։ Վերջինիս հետ ազատման դիմում էին գրել նաեւ աշխատակազմի որոշ աշխատակիցներ։

2 ամիս է անցել, սակայն Կիրակոսյանին փոխարինող դեռ նշանակված չէ, նրա պարտականությունները կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը` նախկին դատավոր Մամիկոն Դրմեյանի որդին։

Իրավական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ հենց Դրմեյանն էլ նշանակվելու է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ։ Դրմեյանին «Հրապարակ»-ը հարցրեց իր հնարավոր նշանակման մասին, նա չպատասխանեց՝ ուղղորդելով զանգահարել գրասենյակի մամուլի քարտուղարին։

Նկատենք, որ այս գրասենյակի հետ առնչություն ունեցողները կարծում են, որ Եղիշե Կիրակոսյանին դժվար է լինելու համարժեքորեն փոխարինելը` նա այս իշխանության հետ համագործակցող սակավաթիվ գրագետ իրավաբաններից էր, ով նաեւ, փաստորեն, պարզվեց` սկբունքներ էլ ունի: Իսկ գրասենյակի աշխատանքը շատ կարեւոր է, քանի որ ոչ միայն Ադրբեջանի դեմ արցախցիների հայցերով է այն զբաղվում, այլեւ Բաքվում գտնվող գերիների հարցերով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին