Կարևոր իրադարձություններ

Մինչև 35% հետվերադարձ՝ Հայաստանում կինո նկարելու համար. Սիսակ Գաբրիելյան

10 Ապրիլ, 2025 12:51
Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Մինչև 35% հետվերադարձ՝ Հայաստանում կինո նկարելու համար. Սիսակ Գաբրիելյան

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի շրջանակներում ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ կոչ անելով իր ընկերներին տարածել իր այս գրառումը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ֆիլմարտադրողները կարող են ստանալ՝

մինչև 25% հետվերադարձ՝ օգտվելով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից,

ևս 10% հավելյալ փոխհատուցում, եթե ֆիլմը հանրահռչակի Հայաստանը՝ խթանելով զբոսաշրջությունն ու բարձրացնելով Հայաստանի և հայ ժողովրդի դրական կերպարը:

Այս նախաձեռնությունը մեծ խթան կլինի Հայաստանի կինոարդյունաբերության զարգացման համար՝

կգրավի օտարերկրյա ներդրումներ,

կստեղծի նոր աշխատատեղեր,

կբարձրացնի ոլորտի միջազգային մրցունակությունը։

Միջազգային գործընկերների կողմից արդեն իսկ առկա է հետաքրքրություն, և ստորագրվել են համագործակցության հուշագրեր։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում»։

Լրահոս

Դիտել ավելին