«Իրավունք» թերթը գրում է.
«Այլեւս դադարեցված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները:
Այս մասին ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: Սակայն նրա անվան շուրջ շշուկները ՔՊ-ում չեն դադարում:
Մի մասը վարկած է առաջ քաշում, թե Վիլեն Գաբրիելյանն իրականում խմած չի եղել, այլ ուռած է եղել, դրա համար վայր դրեց մանդատը՝ Փաշինյան Նիկոլի լուռ համաձայնությամբ:
Մյուսները պնդում են, նրան պարզապես առիթ էր պետք` ձերբազատվելու Փաշինյանից ու ՔՊ-ից, որովհետեւ նրանց հետ նույն օդը շնչելն այլեւս անհնար է դարձել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: