«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։ ԲՀԿ-ն ընդգծել է, որ ընտրություններից օրեր առաջ ընդդիմադիր որևէ ուժի դեմ կիրառված բռնությունը հարձակում է ողջ ընդդիմադիր դաշտի, բազմակարծության և ժողովրդավարական ընտրությունների սկզբունքի դեմ։ Կուսակցությունը կոչ է անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել դեպքը և պատժել մեղավորներին, իսկ քաղաքական ուժերին՝ ցուցաբերել զսպվածություն և չտրվել սադրանքների։