Կարևոր իրադարձություններ

Ինչու կապտուկը նախքան լավանալը մի քանի անգամ փոխում է գույնը և ինչպես արագ բուժել այն

12 Նոյեմբեր, 2015 22:22
Ինչու կապտուկը նախքան լավանալը մի քանի անգամ փոխում է գույնը և ինչպես արագ բուժել այն

Ինչու են կապտուկները դառնում կարմիր ,կապույտ և նույնիսկ դեղնականաչ: Ինչու են կապտուկները հայտնվում հարվածից մի քանի օր հետո:

Կապտուկն առաջանում է մաշկի տակ գտնվող արյունատար անոթների վնասվածքի հետևանքով: Արյունից առանձնացած հեմոգլոբինը վնասվածքին հաղորդում է թունդ կարմիր գույն:

Հետո լեյկոցիտները շրջապատում են վնասվածքը և քայքայելով արյան կարմիր գնդիկները առաջացնում են այնպիսի նյութեր,որոնց հոտևանքով կապտուկի գույնը փոխվում է:

Հեմոգլոբինը քայքայող նյութերն են բիլիվերդինն ու բիլիռուբինը,որոնք էլ կապտուկին հաղորդում են դեղնականաչավուն երանգ:

Ամենավերջում այս նյութերն անհետանում են,որի հետևանքով էլ անհետանում է նաև կապտուկը: Բիլիռուբինը կլանվում է լյարդի կողմից,որտեղ էլ վերածվում է լեղու և մասնակցում մարսողության գործընթացին:

Ինչպես արագ ազատվել կապտուկներից.

Մարգարին

Մարգարինը քսեք կապտուկին, և այն  կվերացնի այտուցվածությունը:

Սոխ

Եթե վնասվածքի ժամանակ չկա կտրվածք, ապա սոխի շերտը որոշ ժամանակ դրեք կապտուկի վրա:

Սառույց կամ սառը ջուր

Սառը ջրով մերսեք կապտուկի հատվածը կամ սառույց դրեք վրան,որի շնորհիվ արյան անոթները նեղանում են, և այտուցվածությունը թեթևանում է:

Կիտրոն

Կիտրոնի շերտը դրեք կապտուկի վրա: Այս միջոցը շատ արդունավետ է և օգնում է արագ ազատվել կապտուկներից: Կիտրոնը պարունակում է վիտամին C, որը շատ կարևոր է վերքի բուժման համար: 

Սև սուրճ

Աղացեք սև սուրճի հատիկները, վիրակապով դրեք կապտուկին: 

 

Շաքար կամ մեղր

Կտրվածքի ժամանակ բարենպաստ միջավայր է առաջանում  միկրոօրգանիզմների զարգացման համար: Շաքարավազը և մեղրը  անտիսեպտիկ միջոցներ են:

 

Հեղինակ` Ադամյան Լիզա

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին