Հռոմի Ֆրանցիսկոս պապի կլինիկական վիճակը կայուն է, նա շարունակում է բուժումը Հռոմի Gemelli հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբի դեմ:
Այս մասին հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ պոնտիֆիկոսը շնչառական անբավարարության կամ բրոնխոսպազմի նոպաներ չի ունեցել, չի ջերմել և գտնվում է գիտակից վիճակում:
Հռոմի պապն անցել է բարձր հոսքի թթվածնային թերապիա, շնչառական ֆիզիոթերապիա։ Բժիշկների կանխատեսումը մնում է «զգուշավոր», քանի որ պոնտիֆիկոսի ընդհանուր վիճակը բարդ կանխատեսելի է:
Հռոմի պապը հոսպիտալացվել է փետրվարի 14-ին՝ բրոնխիտով, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ: