Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Միացյալ Թագավորություն-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, Դեն Քարդենի և Լորդ Ռենարդի հետ, քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին և խաղաղության օրակարգին առնչվող հարցեր:
Հայ խորհրդարանականները տեղեկացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններն ավարտվել են, և խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է: