Կարևոր իրադարձություններ

7000 դրամ տուգանք՝ առաքում կատարելիս հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու դեպքում

07 Ապրիլ, 2025 15:43
7000 դրամ տուգանք՝ առաքում կատարելիս հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու դեպքում

Էլեկտրական սկուտեր կամ սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ կամ էլեկտրական միանիվ վարելիս պետք է պահպանել սահմանված նորմերը:

ՆԳՆ-ն իրազեկում է. «Էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցներ, ինչպես օրինակ՝ էլեկտրական սկուտերներ, էլեկտրական սքեյթբորդներ, գիրոսկուտերներ, սեգվեյներ, միանիվ և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ շահագործելիս ևս անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը՝ վարչական 

պատասխանատվության չենթարկվելու համար։

Ովքե՞ր ունեն անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք

18 տարին լրացած անձինք,

16 տարին լրացած այն անձինք, որոնք AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեն։

Ո՞ր դեպքերում է սահմանվում տուգանք

Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։

Նախատեսված է նաև նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով: Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ 

Ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների կամ մոպեդների վարորդների կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ 7000 ՀՀ դրամի չափով։ 

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ՝ բացառությամբ վարողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, օրինակ՝ ուսապարկ:

Ինչպե՞ս է կարգավորվում անհատական շարժունակության միջոցների երթևեկը

Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցողճանապարհներին և այլն։ Այս պահանջները խախտելու համար նախատեսված է տուգանքի նշանակում՝ 5000 ՀՀ դրամի չափով։ 

Հարգելի՛ քաղաքացիներ, յուրաքանչյուրս կարող ենք նպաստել առավել անվտանգ միջավայրի և Հայաստանում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը, ինչը կբարձրացնի երթևեկության անվտանգության մակարդակը և կնվազեցնի դժբախտ պատահարների քանակը»։

Լրահոս

Դիտել ավելին