Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կհանգեցնի երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին:
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես պահպանում և կատարելագործում են ցանկացած սպառնալիքին դիմակայելու իրենց կարողությունը։
Մենք ողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի: Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքները կյանքի կոչվեն, անմիջապես կստանան համապարփակ պատասխան:
Մենք մեր հարևանների ուշադրությունն ենք հրավիրում նաև: Երրորդ ուժերի կողմից իրենց տարածքից սադրանքներ և հրկիզումներ իրականացնելու ցանկացած փորձ կունենա իր հետևանքը։
Հրդեհի բնույթն այնպիսին է, որ այն արագորեն տարածվում է»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ: