Կարևոր իրադարձություններ

«Զինվորի տուն»-ում բացվել է սրճարան՝ բարեգործական նպատակով

08 Ապրիլ, 2025 19:30
«Զինվորի տուն»-ում բացվել է սրճարան՝ բարեգործական նպատակով

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացվել է պուրակ-սրճարան:

Այս մասին հայտնում է կենտրոնը՝ տեղեկացնելով, որ սրճարանի աշխատանքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը:

Պուրակը կրում է լուսահոգի Մարիոն Դադիկյանի անունը:

«Մարիոն և Ժան Դադիկյանները «Զինվորի տան» բարեկամներն ու նվիրատուներն են:

Ամուսինները ողջ կյանքը բարեգործությանն են նվիրել: Այս աբրեգործությամբ էլ նպաստելու են զինվորական հաշմանդամների տարբեր խնդիրների լուծմանը:

Նորաբաց սրճարանում կաշխատեն նաև Զինվորի տան շահառուներ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին