Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին

09 Ապրիլ, 2025 12:51
Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անուններն ընդգրկված են Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում։ 

Նախարարի այցի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։

Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս հայկական պատվիրակությունը մասնակցել էր այդ ֆորումին, ունեցել բազմաթիվ հանդիպումներ։

Լրահոս

Դիտել ավելին