Ներկա գտնվեցի Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանը:
Այս մասին գրել է Հովհաննես Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում։
«Առաջնությանը մասնակցել են մարզի տարբեր համայնքներից ժամանած մարզիկներ։
Կարեւոր եմ համարում երիտասարդների ներգրավվածությունը տարբեր սպորտաձեւերում։
Տքնաջան ու ամենօրյա աշխատանքն է բերում դրական արդյունքներ եւ տալիս հնարավորություն մեր մարզիկներին միջազգային մրցաշարերում ծածանել մեր եռագույնն ու հնչեցնել հիմնը»: