Կարևոր իրադարձություններ

Մինսկում օծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական նորակառույց եկեղեցին (տեսանյութ)

18 Մայիս, 2025 21:24
Մինսկում օծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական նորակառույց եկեղեցին (տեսանյութ)

2025 թվականի մայիսի 18-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։

Օծումը կատարեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հոգևորականաց դասի մասնակցությամբ։

Հատկանշական է, որ եկեղեցու գմբեթի խաչը օծվել էր նախորդ օրը՝ մայիսի 17-ին՝ ևս մեկ խորհրդանշական քայլ հանդիսանալով ամբողջ օծման գործընթացում։

Նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ոչ միայն հոգևոր, այլև մշակութային նշանակություն ունի Մինսկում բնակվող հազարավոր հայերի համար՝ դառնալով ազգային ինքնության պահպանման կարևոր կենտրոն։ 

Տեսանյութը ստորև 

Լրահոս

Դիտել ավելին