«Ռեալ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է մադրիդյան ակումբի առաջին ֆուտբոլիստը, որը Լա Լիգայի իր նորամուտի մրցաշրջանում խփել է 30+ գոլ, հաղորդում է armsport.am-ը։
«Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո, որտեղ ֆրանսիացին դուբլ է ձևակերպել, նրա գոլերի թիվը Լա Լիգայում հասել է 31-ի։
Ընդհանուր առմամբ, Մբապեն այս մրցաշրջանում անցկացրած 54 խաղում խփել է 42 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Անցյած ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով է ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։