Կարևոր իրադարձություններ

Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Վանաձորում, Երևանում, Մասիսում մայիսի 27-ին

26 Մայիս, 2025 12:12
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Վանաձորում, Երևանում, Մասիսում մայիսի 27-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Իսրայել Օրու, Ծատուրյան, Կոմիտասի, Հալաբյան (Կուրղինյան), Հովսեփ Էմինի, Մանուշյան, Նար-Դոսի, Նիզամու, Չեռնիշևսկու, Պարոնյան փողոցների, ինչպես նաև Թումանյան, Տ.Մեծի, Մյասնիկյան և Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն`Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21 բազմաբնակարան շենքի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն`Ավան վարչական շրջանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն`Էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի թիվ 19-ից 71 հասցեների առանձնատների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի թիվ 80 բազմաբնակարան շենքի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի, 7-րդ նրբանցքի, 3-րդ փողոցի, Նոր թաղամասի թիվ 38, 39 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Լրահոս

Դիտել ավելին