Կարևոր իրադարձություններ

Տարվա ամենամեծ արեգակնային ամպը շարժվում է դեպի Երկիր

31 Մայիս, 2025 23:20
Տարվա ամենամեծ արեգակնային ամպը շարժվում է դեպի Երկիր

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով դեպի Երկիր է շարժվում տարվա ամենախոշոր արեգակնային նյութի ամպը։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով 04:05-ին, Արեգակի վրա տեղի է ունեցել M8.2 մակարդակի ուժեղ արեգակնային բռնկում։ Այն գրանցվել է թիվ 4100 ակտիվ շրջանում՝ Արեգակի տեսանելի սկավառակի գրեթե կենտրոնում։

Բռնկման դիրքը համընկնում է Արեգակ–Երկիր ուղղությանը, ինչն ապահովում է, որ ժայթքված պլազման անխուսափելիորեն կհասնի Երկիր՝ շրջանցելու հավանականությունը բացառելով։

Նախնական գնահատականներով՝ սպասվում են մինչև G4 մակարդակի մագնիսական փոթորիկներ։ G5 մակարդակի փոթորկի հավանականությունը գնահատվում է մոտ 2%։

Մոդելային կանխատեսումները ցույց են տալիս, որ արեգակնային պլազման կհասնի Երկիր վաղը՝ հունիսի 1-ին, ուշ երեկոյան։

Առողջության հետ կապված զգուշացումներ

Բժիշկները զգուշացնում են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց մոտ կարող են սրվել որոշ առողջական խնդիրներ։

Ռիսկի խմբում են՝

  • 50 տարեկանից բարձր անձինք,
  • Սրտային հիվանդություններ ունեցողները,
  • Բարձր արյան ճնշում կամ շաքարախտ ունեցողները։

Խորհուրդ է տրվում՝

  • Խմել շատ ջուր,
  • Խուսափել սթրեսից և քնի պակասից,
  • Սահմանափակել աղի և ալկոհոլի օգտագործումը,
  • Հնարավորության դեպքում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը։

Լրահոս

Դիտել ավելին