Կարևոր իրադարձություններ

Մահացել է Վահան Շիրխանյանը

04 Հունիս, 2025 12:47
Մահացել է Վահան Շիրխանյանը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Նա 77 տարեկան էր։

Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Շիրխանյանի հարազատները։

Կենսագրություն

Վահան Շիրխանյանը ծնվել է 1947 թվականի հուլիսի 15-ին Ախալցխայի շրջանի Նորշեն գյուղում։

Ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանը և ստացել է աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորում։

Հետագայում աշխատել է Բյուրականի աստղադիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիայի բյուրոյի փոխտնօրեն։

Շիրխանյանը եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր («Հայոց Համազգային Շարժում» խմբակցության կազմում), հետագայում նշանակվել է պաշտպանության փոխնախարար։

Լրահոս

Դիտել ավելին