Էկոնոմիկայի նախարարությունը հընթացս իրականացրել է Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսվարողներին աջակցության տրամադրման միջոցառումներ, ինչը որևէ կերպ չէր պլանավորվել:
Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի՝«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«181 միլիոն դրամի օգնություն ենք ցուցաբերել»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ օգնությունը դեռևս շարունակվում է, քանի որ հնարավորություն են տվել որոշ տնտեսվարողների ճշգրտել իրենց փաստաթղթերը և նոր ներկայացնել իրենց:
Նրա խոսքով՝ աջակցություն է ցուցաբերվել 155 շահառուի: