Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:
Այս մասին պատգամավորը հայտնել է սոցցանցի իր էջում:
«Քննարկեցինք վերջին զարգացումները, ընդգծեցինք ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը:
Իմ աջակցությունն հայտնեցի մեր բարեկամ Իրանի ժողովրդին»,- ասված է գրառման մեջ: