Կարևոր իրադարձություններ

50 կործանիչներ հարձակվել են Թեհրանում միջուկային ծրագրի վրա

15 Հունիս, 2025 17:00
50 կործանիչներ հարձակվել են Թեհրանում միջուկային ծրագրի վրա

Իսրայելական 50 կործանիչներ կիրակի գիշերը հարձակվել են Թեհրանում իրանական միջուկային ծրագրի օբյեկտների վրա։

Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

«Ռազմաօդային ուժերի 50 կործանիչներ ամբողջ գիշեր թռչել են Թեհրանի երկնքում և գրոհել են իրանական միջուկային նախագծի ենթակառուցվածքները և օբյեկտները», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Հարձակումը տեղի է ունեցել ավելի քան 80 թիրախների վրա, այդ թվում՝ Իրանի պաշտպանության նախարարության շտաբի, միջուկային ծրագրի շտաբի և այլ օբյեկտների, որտեղ իրանական ռեժիմը թաքցրել է միջուկային արխիվը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունը նշել է, որ «Իսրայելի պաշտպանության ուժերը երեք օրից էլ քիչ ժամանակում հարձակվել են Իրանում ավելի քան 170 թիրախների և ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա»։

Իսրայելի պաշտպանության բանակը «շարունակում է ուժեղացնել հարձակումները իրանական միջուկային սպառնալիքի դեմ՝ վնասելով դրա միջուկը և զրկելով նրան զենքի արտադրության համար կարևոր կարողություններից և բաղադրիչներից», - հավելել են զինվորականները:

Լրահոս

Դիտել ավելին