Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ՝ Իրանի հարցում համաձայնություն ձեռք կբերվի, բայց երբեմն պետք է հարցեր լուծել կռվելով. Թրամփ

16 Հունիս, 2025 15:25
Կարծում եմ՝ Իրանի հարցում համաձայնություն ձեռք կբերվի, բայց երբեմն պետք է հարցեր լուծել կռվելով. Թրամփ

«Հուսով եմ, որ գործարք կլինի Իսրայելի և Իրանի միջև: Կարծում եմ՝ ժամանակն է համաձայնության»:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կանադա մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է Յոթնյակի խմբի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ղեկավարների գագաթնաժողովին։

«Բայց երբեմն պետք է հարցերը լուծել կռվելով: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ բոլոր հնարավորությունները կան, որ գործարք լինի»,- հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով ռազմական գործողությունների շարունակման հավանականությունը։ 

ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի օգնություն ցուցաբերել Իսրայելին պաշտպանության հարցում։ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա հրեական պետության իշխանություններին խնդրե՞լ է դադարեցնել հարվածները Իրանին։

Հունիսի 15-ին Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ շուտով խաղաղություն կհաստատվի Իրանի և Իսրայելի միջև, և նշել, որ այդ նպատակով ներկայումս անցկացվում են հանդիպումներ և հեռախոսային բանակցություններ։ 

Լրահոս

Դիտել ավելին