Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում

26 Հունիս, 2025 11:15
Հրդեհ է բռնկվել «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարևանությամբ, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել և կա վտանգ, որ այն կտարածվի դեպի հարևան շինություններ: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները,ապա ժամանած հրշեջները մարել են մոտ 1,500 քմ չոր, խոտածածկ տարածքում առաջացած կրակը: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան:

Լրահոս

Դիտել ավելին