ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հիշեցնենք՝ հունիսի 29-ին ԵՄ բարձր ներկայացուցիչը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Նույն օրը կեսօրից հետո նա կայցելի Եղեգնաձորում տեղակայված Հայաստանում ԵՄ առաքելության կենտրոնակայան։ Հունիսի 30-ին Եմ բարձր ներկայացուցիչը կհանդիպի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Նույն օրը նա կհանդիպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպումից հետո` Հայաստանի ժամանակով ժամը 12:30-ին (UTC+4) տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։