Կարևոր իրադարձություններ

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին կիրականացվի հարկադիր քարաթափում

03 Հուլիս, 2025 12:10
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին կիրականացվի հարկադիր քարաթափում

ՆԳՆ փրկարար ծառայությունն իրազեկում է, որ հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

«Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։

Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին