Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին

04 Հուլիս, 2025 15:00
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին անհրաժեշտության դեպքում և վստահեցրել է, որ Վաշինգտոնը չի ձգտում ավելի շատ վնաս հասցնել Թեհրանին։

«Իրանը ցանկանում է խոսել։ Կարծում եմ՝ նրանք ուզում են խոսել ինձ հետ, և ժամանակն է եկել խոսելու ինձ հետ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում։

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են հանդիպել։ Այսինքն՝ գիտեմ, որ նրանք ցանկանում են հանդիպել։ Եվ եթե անհրաժեշտ լինի, ես դա կանեմ։ Բայց ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ներգրավված է Իրանի հետ բանակցություններում այժմ, խորապես ներգրավված է։ Եվ նա հիանալի աշխատանք է կատարում»,- նշել է Թրամփը։

Նա հավելել է, որ չեն փորձի վնասել նրանց:

Լրահոս

Դիտել ավելին