«Լևոն Քոչարյանը լուրջ չէ»։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե, ըստ Լևոն Քոչարյանի՝ երկրում տեղի ունեցող ձերբակալությունները կապված են վարչապետի՝ Թուրքիա այցի հետ, և որ իշխանությունները պատրաստվում են միջանցք հանձնել։
«Լևոն Քոչարյանը լուրջ չէ, ինքը եկել է այստեղ՝ իր հորը պաշտպանելու։ Քաղաքականությունից այնքան է հեռու, ինչքան հնարավոր է: Ինքը քաղաքական գործիչ չէ։
Ցույցերի մասին խոսելիս նա պետք է լռի և հիշի՝ «Մարտի 1»-ի ցույցերի ժամանակ իր հայրն ինչ արեց Երևանի կենտրոնում»,- ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ մեկնաբանելու իմաստ չկա. «Նա Քոչարյանի տղան է, թող գնա իր համար լռվի, իր գործերով, սպորտով զբաղվի»։
ԱԺ նախագահը նաև նկատեց, որ չգիտի՝ Լևոն Քոչարյանը, բացի Ռոբերտ Քոչարյանի տղան լինելուց, ինչով է հայտնի։