Կարևոր իրադարձություններ

Դանիայի վարչապետը խոստանում է ամեն ինչ անել՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար. DW

04 Հուլիս, 2025 16:00
Դանիայի վարչապետը խոստանում է ամեն ինչ անել՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար. DW

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անսպասելի այցով ժամանել է Դանիա, որը հուլիսի 1-ին 6 ամսով ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը: Այդ երկրի կառավարության ղեկավար Մետտե Ֆրեդերիկսենը խոստացել է լիակատար աջակցություն ցուցաբերել Եվրամիությանը միանալու Ուկրաինայի ջանքերին, գրում է DW-ն:

«Ուկրաինան պատկանում է Եվրամիությանը: Դանիայի նախագահությունն ամեն ինչ կանի՝ ԵՄ-ին միանալու ճանապարհին Ուկրաինային աջակցելու համար»,- հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Օրհուսում հայտարարել է Ֆրեդերիկսենը: Դանիայի վարչապետը նաև շեշտել է, որ անհրաժեշտ է ամրապնդել Ուկրաինան «ու թուլացնել Ռուսաստանը»:

ԵՄ խորհրդում Դանիայի նախագահության մեկնարկի կապակցությամբ այդ երկիր են ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու են Ուկրաինային աջակցելու հարցերը՝ Ուկրաինայի հնարավոր ուղին դեպի ԵՄ անդամակցություն, Եվրոպայի համագործակցությունը ուկրաինական պաշտպանական արդյունաբերության հետ և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։

Նախօրեին Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լուն Օլսենը հայտարարել էր, որ ուկրաինական պաշտպանական ձեռնարկությունները կկարողանան զենք-զինամթերք արտադրել Դանիայում, առայժմ Կիևի և Կոպենհագենի միջև բանակցություններ են ընթանում, նշում է dpa գործակալությունը:

Լրահոս

Դիտել ավելին