Վաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։
Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է ամերիկացի առաջնորդը։
Ինչպես գրում է Wall Street Journal-ը, Թրամփը Վլադիմիր Զելենսկիուն խոստացել է , որ Կիևին կփոխանցի որքան հնարավոր է շատ ռազմական օգնություն։ Միևնույն ժամանակ, ընդգծում է հրատարակությունը, ռազմական տեխնիկայի մատակարարումն այժմ կասեցված է։