Լոռու Տաշիր համայնքում գտնվող խելացի ֆերմայումամեն ինչ կարգավորված է ոչ միայնսարքավորումներով, այլ նաև գաղափարով։ Այսգյուղատնտեսական համալիրը, որը կառուցվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից, կյանքի է կոչում այն մոտեցումը, որն արդեն մի քանի տարի է, ինչ դառնում է ժամանակակից արտադրության նորկանոն՝ «Սերմից՝ սեղան»։
Երեմյան ընկերությունների խումբը՝ շուրջ 20-ամյա պատմությամբ, վաղուց դուրս է եկել հյուրընկալության ոլորտի շրջանակներից՝ ձևավորելով նոր ստանդարտներ նաև գյուղատնտեսության և կաթնամթերքի արտադրության ոլորտում։
Տաշիրի ֆերման դրա կենդանի ապացույցն է՝ ավելի քան 70,000 քմ տարածքով, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գերհամալիրով, որը ներառում է շուրջ 2500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 850 հեկտար մշակվող հողատարածք։
Կաթի ճանապարհը սկսվում է դաշտից
«Սերմից՝ սեղան» հայեցակարգը ենթադրում է ամբողջական վերահսկում արտադրության բոլոր փուլերում։ Սերմը ցանվում է սեփական դաշտերում, աճեցվում ավտոմատ ոռոգմամբ և վերածվում բարձրարժեք առվույտի ու եգիպտացորենի, որը պահվում սիլոսացված վիճակում մինչև երկու տարի՝ պահպանելով իր սննդային արժեքը։ Այսպես է ապահովվում անասնակերի մշտական որակը։
Տաշիրի ֆերմայում տոհմային կովերը ստանում են անհատական խնամք։ Ամեն կենդանու առողջության, սննդակարգի և վիճակի մասին տվյալները պահվում են մոնիտորինգային համակարգում, ինչը թույլ է տալիս կանխել հիվանդությունները և պահպանել կայուն, առանց սթրեսի մթնոլորտ։
40 տեղանոց շրջանաձև ավտոմատ կիթը՝ ժամում մինչև 250 կովի սպասարկման հնարավորությամբ, ապահովում է կաթի հիգիենիկ և սթրեսազերծ կթում։ Կաթը փակ ցիկլով փոխանցվում է Երևանում գտնվող գործարան, որտեղ անցնում է լաբորատոր ստուգումների մի շարք փուլեր։
«Ա» կարգի կաթ՝ ամենաբարձր չափանիշներով
«Երեմյան»-ի արտադրած կաթը դասվում է «Ա» կարգի, ինչը նշանակում է՝ հնարավոր ամենաբարձր որակը։ Այս կարգի կաթը զերծ է ցանկացած հավելումից, խստորեն համապատասխանում է սահմանված չափորոշիչներին և լիովին անվտանգ է բոլոր տարիքային խմբերի համար։
«Սերմից՝ սեղան» հայեցակարգի շնորհիվ՝ ստացվում է Ա կարգի, անարատ, բնական կաթ։ Սեփական անասնակերով սնվող կենդանիները, մեկ աղբյուրից ստացվող կաթը, փակ շղթայով վերամշակման համակարգը, ժամանակակից գործարանը և վերահսկվող մատակարարման գործընթացը ստեղծում են այն միջավայրը, որտեղ ծնվում է բացառիկ, սննդարար և վստահելի կաթ։
Արտադրություն, որը հիմնված է վստահության վրա
Երեմյան ընկերությունների խմբի կաթնամթերքի գործարանը՝ FSSC 22000 միջազգային սերտիֆիկացմամբ, միակն է Հայաստանում։ Այստեղ ամեն ինչ ստուգվում է՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեպտիկ մեթոդներով։ Վերջնական արտադրանքն իր էկոլոգիապես մաքուր, ապակյա տարաներով հասնում է խանութներ հատուկ սառնարանային մեքենաներով։
2023-2025 թթ. ընթացքում ֆերման արդեն հասցրել է տարեկան արտադրել ավելի քան 9.4 մլն լիտր կաթ,տարեկան մշակել 20,000 տոննա կեր և ապահովել 150 աշխատատեղ Տաշիրում՝ դառնալով տարածաշրջանի զարգացման լուրջ գյուղատնտեսական հարթակ։
Ազդեցություն, որն անցնում է տեղական սահմանները
Այսօր Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական նախագծերը համահունչ են ՀՀ գյուղատնտեսության 2020-2030 ռազմավարությանը՝ ուղղված պարենային անվտանգության ապահովմանը, ոլորտի արդիականացմանն ու համայնքների կայուն զարգացմանը։
Այս մոդելը ոչ միայն բարձրացնում է տեղական արտադրանքի մրցունակությունը, այլև ցույց է տալիս, թե ինչպես կարելի է բիզնեսը զուգակցել սոցիալական պատասխանատվության և տարածաշրջանային զարգացման հետ։