Կարևոր իրադարձություններ

Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա

13 Հուլիս, 2025 16:20
Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա

Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Խորենացի 20 շենքի բակում հսկայական ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ճյուղի կոտրվելու հետևանքով վնասվել են նաև էլեկտրականության և ինտերնետի լարերը և կայանված «Hyundai» և «Fit» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Լրահոս

Դիտել ավելին