Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորում է ստացել հունիսին՝ Իսրայելի հարձակումներից մեկի ժամանակ։
CBS News-ին այս մասին հայտնել են ԱՄՆ հետախուզության աղբյուրները։
Ըստ այդ աղբյուրների՝ իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Փեզեշքիանը մասնակցել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստին, ճիշտ են եղել:
Վեց ռումբ և հրթիռ են նետվել միջոցառման վայրի մուտքերի և ելքերի վրա՝ մասնակիցների փախչելը կանխելու համար։
Չնայած շենքում էլեկտրաէներգիայի անջատմանը՝ կառավարության պաշտոնյաներին հաջողվել է լքել դեպքի վայրը արտակարգ իրավիճակների համար նախատեսված գաղտնի ելքով։
Նախագահ Փեզեշքիանը և ևս մի քանի անձ վիրավորում են ստացել ոտքերից։
Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմն ավարտվել է հունիսի 24-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարված հրադադարով։